Տնօրեն` ԹԱԹՈՒԼ ԶԱՎԵՆԻ ՍՅՈՒՆԻ
Ծնվել է 1963 թվականին, Սիսիանում: 1981թ.ավարտել է Սիսիանի թիվ 3 միջնակարգ դպրոցը:1989թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո աշխատել է Հայաստանի պատմության պետական թանգարանի Սիսիանի նորաստեղծ մասնաճյուղում՝ որպես ավագ գիտաշխատող:
1993-1994 թթ.զբաղեցրել է պատգամավորների Սիսիանի շրջանային խորհրդի «Որոտան» պաշտոնաթերթի խմբագրի պաշտոնը: 1994-1995 թթ.աշխատել է Սիսիանի շրջխորհրդի գործադիր կոմիտեում, որպես մշակույթի բաժնի վարիչ:
1992-1993 և 1997-2011թթ. պատմագիտական և հասարակագիտական առարկաներ է դասավանդել Սիսիանի պետական հումանիտար քոլեջում:
Թաթուլ Սյունին 1996 թվականից զբաղվում է վաղմիջնադարյան Սյունիքի և առանձնապես Սիսիան քաղաքի պատմության ուսումնասիրությամբ, որի արդյունքն են «Էջմիածին» հանդեսում 1997թ.և 2000թ.հրապարակված հոդվածները և 2007 թվականին Մոսկվայում հրատարակված «Սյունիվանքը» աշխատությունը (66 էջ):
2003թ. Սիսիան համայնքի ավագանին հաստատել է նրա նախաձեռնությամբ ստեղծված Սիսիան քաղաքի զինանշանը:
1999-2008 թթ.ուսումնասիրել է հայ քաղաքական կուլտուրայի պատմությունը:
2008 թվականից առայսօր ԹաթուլՍյունու գիտական գործունեության գլխավոր ոլորտը հայ ժողովրդի կազմավորման հիմնախնդրի ուսումնասիրությունն է: Նա 2017թ.ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին է ներկայացրել «Ուրարտուի արքաները՝ հայոց սուրբ Թուխ մանուկների պատմական նախատիպեր» աշխատությունը (230 էջ):
Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Թանգարանում աշխատում է փոքրաթիվ կոլեկտիվ, որի կողմից հաջողությամբ իրականացվող աշխատանքները պայմանավորված են սիրով և նվիրվածությամբ դեպի գործը, փոխվստահության մթնոլորտով, և ձգտումով` երբևէ չդառնալ մշակութային ծայրամաս:
|

|
|
|
Թանգարանի գլխ. ֆոնդապահ՝ Աննա Սարգսյան.
098931606
|
|
|