ԹԱՆԳԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ / Ստեղծման պատմություն |
 Թանգարանի կենտրոնական մուտքը
Սիսիանի պատմության թանգարանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, որը համանուն տարածաշրջանի կենտրոնն է:
 Սիսիան, քաղաք Որոտանի ափերին Սիսիանի սրբ. Գր. Լուսավորիչ տաճարը, 6-րդ դար
Սիսիանի բնակելի թաղամասերից հայտնաբերված հնագիտական նյութը թույլ է տալիս այն թվագրել առնվազն միջին բրոնզե դար: Մեր օրերի քաղաքի վրա իշխում է 6-րդ դարի կառույց Սրբ. Գրիգոր Լուսավորիչ անխաթար պահպանված եկեղեցին: Քաղաքն ունի 16.500 բնակիչ:
Սիսիանի պատմության թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը:
 Ն. Ադոնցը /վերևի շարքում, ձախից երկրորդը/ Անիի պեղումների արշավախմբի կազմում, 1912թ.
|
|