2020 թվական
 |
 |
Այսօր Նիկողայոս Ադոնցի (1871-1942) ծննդյան օրն է: |
Այսօր Նիկողայոս Ադոնցի (1871-1942) ծննդյան օրն է: |
2019թ.
 |
|
 |
Այց Անգեղակոթ |
|
Այց Անգեղակոթ |
 |
 |
 |
,, Մերօրյա պատերազմ,, 2019թ. օգոստոս |
,, Մերօրյա պատերազմ,, 2019թ. օգոստոս |
,, Մերօրյա պատերազմ,, 2019թ. օգոստոս |
Կրթական ծրագրեր
 |
 |
 |
Մենք ենք մեր արժեքների սեփականատերը |
Այսօրվա անակնկալը |
Մենք ենք մեր արմատները |
2018թ.
 |
 |
 |
Այց Թանահատի վանք. 2018թ. |
Այց Թանահատի վանք. 2018թ. օգոստոս |
Այց Թանահատի վանք. 2018թ. օգոստոս |
 |
 |
 |
Անդրանիկ Օզանյան |
Եվրոպական ժառանգության օրեր |
Դաս- միջոցառում հացի մասին |
Կրթական ծրագրեր
2018թ.
 |
 |
 |
Իմ տոհմածառը |
Իմ տոհմածառը |
Իմ տոհմածառը |
 |
 |
|
Ես գնում եմ թանգարան |
Ես գնում եմ թանգարան |
|
Սիսիանի պատմության թանգարան - 2017թ.
 |
 |
 |
Առաջին հացը անցորդներին |
Մարդաշատ հացի տոն - 2017թ. |
,,Սերունդների խաչմերուկ,, Մ. Հասրաթյան |
 |
 |
 |
Հետաքրքիր փաստեր, մտերմիկ զրույց |
Ամփոփում ենք ,,Ադոնցյան օրերը,, |
Հացի տոն- 2017թ. |
 |
 |
Ուխտագնացություն Սբ. Ստեփանոս սրբավայր |
,,Ադոնցյան օրեր,,.Հին գյուղատեղի |

|

|

|
Մարտի 8. հանդիպում ոսկեձեռիկ
կանանց հետ
|
Ուխտ ՝ Որոտնավանք |
Կինոդիտում և քննարկում. Է.Կուստուրիցա ,,Հարդագողի ճանապարհով,, |

|

|

|
Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակներում. մշակութային դաստիարակությունը նախակրթարաններում |
Մայիսյան տոներ. Պատանի երկրապահ ջոկատը թանգարանում |
Սիսիան. կեսգիշերային թանգարան |
|

|
|
|
Նոր ցուցադրության բացում՝ 1917թ հեղափոխությունը և Սիսիանը |
|
Սիսիանի պատմության թանգարան- 2016:
Սիրելի այցելու. բարի գալուստ միջոցառումների էջ: Ամեն բան, որ արվում է թանգարանում, միայն սիրով, նվիրումով է արվում: Մենք ամեն պահի հիշում ենք. գործ ունենք առաջին հերթին զագեզուրցու հետ. եզակի-նվիրյալ, ըմբոստ-հայրենասեր մարդկանց հետ: Մենք հայրենիքի սահմանին ենք …
,,Ապրողներն են պատասխան տալիս,,
2016թ. ապրիլյան պատերազմում իննը սիսիանցիներ զոհվեցին: Թանգարանը նոյեմբեր ամսին կազմակերպեց միջոցառում՝ նրանց հիշատակին, վերակառուցվեց Արցախյան պատերազմին նվիրված ցուցադրությունը:
 |
 |
 |
2016թ.ապրիլյան պատերազմում զոհված
իննը սիսիանցիների լուսանկարը
|
Հատված նոր ցուցադրությունից |
Հրամանատար Աշոտ Մինասյան |
,,Սերունդների խաչմերուկ,,-Ներսես արք. Մելիք-Թանգյան-150
2016թ. լրացավ Հայոց Ատրպատականի թեմի առաջնորդ Ներսես Արք. Մելիք Թանգյանի ծննդյան 150-ամյակը: ,,Սերունդների խաչմերուկ,, ամենամյա միջոցառման շրջանակում թանգարանը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված այդ տարելիցին, բացվեց սրբազանին նվիրված անկյուն:
 |
 |
 |
Միջոցառման հրավիրատոմսը |
Անկյուն՝ նվիրված սրբազանին |
Ն. Մելիք-Թանգյան |
Հացի տոն- 2016
Սեպտեմբերի 24, օր երկրորդ: Բարեմաղթանքների, ժողովրդական ու ազգային երգ-խաղիկների, նոր ալյուրից թխված հացի ու նոր քաշած գինով բացվեց թանգարանի հացի տոնը: Բոլորն էին մասնակից, բոլորն ասելու, խոսելու, երգելու, պարելու ցանկություն ունեին:
Տոն է, երբ հացը կա սեղանին և խաղաղություն է երկնքում:
|
|
|
|
|
|
 |
 |
 |
Գրադարան քարադարանում՝ հացի մասին |
Պատմություններ հացի մասին. մեր պատը |
Տոնական. թանգարանի կենտրոնական մուտքը |
 |
 |
 |
Հայր մեր... |
Սիսիանի մշակույթի կենտրոնի համույթը՝ հացի տոնին |
Պատմություններ են արվում Սյունիքի և նրա հացի մասին |
Սեպտեմբերի 23, օր առաջին: Ծիրանափողի կանչի ,շուրջպարերի, օրհնությունների ջերմ մթնոլորտում, թոնիրների խաղաղ ծխով պարուրված թխվեց հացի տոնի լավաշը: Օրհնությամբ լինի:
 |
 |
 |
Թխվում է ,,Հացի տոնի,, լավաշը |
Հացի հետ՝ խորանագորգի մոտ |
Հացը՝ որպես մատաղ... |
Ավանդապահները. հանդիպում Լորում, տարեցների հետ:
Հացի տոնից առաջ, սեպտեմբերի 3-ին Լորում, Համո Սահյան տուն- թանգարանում հանդիպում կազմակերպվեց տարեցների հետ, որոնք գյուղում պահում և ապրեցնում են լավաշի թխման ավանդույթները, հացի հետ կապված պատմությունները: Ավելի քան տասը պատմություն՝ հացի մասին, բերեցինք մեզ հետ թանգարան: Դրանք կներկայացվեն առաջիկա ,,Հացի տոնին,,: Այդ պատմությունները ծիր առնելով հացից՝ մտնում են մարդկային հարաբերությունների ամենախոր ծալքերը և ապացուցում, որ մարդը մարդ է դառել հացի շնորհիվ…

|

|
 |
Հանդիպում տարեցների հետ, Լոր |
Նրանք են պահում ավանդույթը |
Զրույց հացի մասին |
,,Ադոնցյան օրեր,, - 2016-ը Ն. Ադոնցի ծննդյան 145-րդ տարին է:
,,Ն.Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան,, ՊՈԱԿ-ը նշեց Ադոնցի ծննդյան 145-րդ տարեդարձը: Այն նաև ամփոփիչ դարձավ ,,Ադոնցյան օրեր,, կրթական ծրագրի համար: Ուսանողների, ավագ տարիքի դպրոցականների համար հուլիսի 31-ին կազմակերպվեց գիտական արշավ-էքսկուրսիա Սյունիքի Գորիս և Հին Կյորես գյուղատեղի: Ն.Ադոնցը պնդում է, որ մեծ պապը՝ Տեր_Ավետիք քահանան, որ Դավիթ Բեկի հազարապետերից էր և ամենաքաջ կռվողը, թաղված է հին Կյորես գյուղի եկեղեցու դռանը: Դա մոտավորապես 1740-50-ական թվականներն է, և չնայած ա շատ նոր բան տեսանք և լսեցինք, լեգենդար քահանա-զորավարի գերեզմանը գտնել չհաջողվեց: Չափից դուրս շատ բան էր քանդվել-վերաշինվել այդ կողմերում…
Երկրորդ միջոցառումը կազմակերպվեց Ադոնցի հայրենի Բռնակոթ գյուղում: Գյուղի սրբ. Գևորգ եկեղեցում, որի կենտրոնական սյան վրա փորագրած է Ադոնցի պապ Ադիի անունը: Սիսիանի Սյունի վանքի քահանաների առաջնորդությամբ, կատարվեց մոմավառություն և աղոթք՝ մեծ գիտնականի հոգու հանգստյան համար: Ծաղիկներ դրվեցին և խնկակրկություն կատարվեց Ադոնցի հոր՝ Գևորգ Տեր-Ավետիքյանի շիրիմին, որը գտնվում է եկեղեցու բակում: Ադոնցը 1912-ին եկել էր Բռնակոթ և հուղարկավորել հորը: Միջոցառումը շարունակվել է մեծ գիտնականի ծնված տանը՝ կառուցված 1866թ:
Ադոնցյան օրերի և 145-ամյակին նվիրված եզրափակիչ միջոցառումը կազմակերպվեց Սիսիանի պատմության թանգարանում: Բացվեց գիտնականին նվիրված անկյուն՝ մշակույթի գործիչների սրահում: Ծավալուն զեկուցումով հանդես եկավ թանգարանի տնօրեն Ծ.Պետրոսյանը: Միջոցառման երիտասարդ մասնակիցներին բաժանվեց թանգարանի տպագրած՝ Ն.Ադոնցի ,,Դավիթ Բեկ և Տեր Ավետիքիս սերունդը,, հոդված-բուկլետը: Միջոցառման ժամանակ ամփոփվեցին ,,Ադոնցյան օրեր,, մրցույթի արդյունքները, տրվեցին մրցանակներ:
 |

|

|
Հին Կյորես. Մելիքների եկեղեցին |
Տեր -Ավետիքի գերեզմանը որոնելիս.հին Կյորես |
Մոմավառություն և աղոթք Բռնակոթի եկեղեցում
|

|

|

|
Բռնակոթ. սբ. Գևորգ |
Ն.Ադոնցի հայրական տունը Բռնակոթում |
Ն.Ադոնցին նվիրված միջոցառումը Սիսիանի Ադոնցի անունը կրող թանգարանում |
Ուխտ՝ Սպիտակավոր վանք, Գ.Նժդեհի գերեզմանին:
Հուլիսի 16-ին Սիսիանի պատմության թանգարանն իր վեցերորդ ուխտը կազմակերպեց: Այն նվիրված էր Գ.Նժդեհի ծննդյան 130-ամյակին: Տնօրեն Ծ.Պետրոսյանի նախաձեռնությամբ 21 հոգուց կազմված խումբը, հիմնականում երիտասարդներ, եղավ Վայոց Ձորի Սպիտակավոր վանքում, ուր գտնվում է Սպարապետի գերեզմանը: Ծաղիկներ դրվեցին նրա շիրիմին, խունկ ծխվեց, մոմեր վառվեցին: Ուխտի մասնակիցները ծանոթացան նաև եզակի հուշարձանին՝ կառուցված 14- րդ դարում, շրջապատում մաքրման աշխատանքներ իրականացվեցին:
 |
 |
 |
|
|
|
Ուխտ Սպիտակավորի վանքում` Գ.Նժդեհի գերեզմանին |
Գ.Նժդեհի գերեզմանը Սպիտակավորում |
Խուստուփի Արծիվը՝ փորագրված Գ.Նժդեհի տապանաքարին |
Հունիսի 15-ին բացվեց Գ.Նժդեհի 130-ամյակին նվիրված ցուցադրությունը, որն ուղեկցվեց նրա կյանքին, Զանգեզուրի անկախության համար մղած պայքարին նվիրված միջոցառմամբ: Մասնակիցները, հիմնականում երիտասարդներ, որոշեցին իրենց հերթական ուխտագնացությունը նվիրել Լեռնահայաստանի Սպարապետին և այցի գնալ Սպիտակավորի Սրբ.Աստվածածին եկեղեցի , ուր ամփոփված է Նժդեհի աճյունը: Ուխտագնացություը կկազմակերպվի մինչև հուլիսի 20-ը:
 |
 |
 |
Գոյամարտի սրահ. Նժդեհին նվիրված անկյունը |
Միջոցառման ժամանակ |
Գծվում է ուխտագնացության ճանապարհը |
Հունիսի 1-ին նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Սիսիան քաղաքի թիվ 1 նախակրթարանի ավագ խմբի սաների, երիտասարդ ծնողների և դաստիարակների հետ: Թեման էր հայրենիքը, սերը դեպի հայոց հողը: Երեխաների համար զրույց անց կացվեց պետական խորհրդանիշերի մասին: Միջոցառման ավարտին հնչեցին հայրենասիրական երգեր, բանաստեղծություններ:
Թանգարանների գիշերը արդեն մի քանի տարի է, ինչ դարձել է տեղաբնակների սիրելի միջոցառումներից: Գալիս են ընտանիքներով, բարեկամներով, խմբերով: 20-րդ դարասկզբի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությունը համալրվեց մեկ կարևոր բաժնով՝ ,, 1905-06թթ. հայ-թաթարական ընդհարումները Սիսիանում,,: Բոլորի համար հետաքրիր էր այդ, նաև ծրագրային բոլոր միջոցառումները: Հնչում էր երգ, ասմունք, այցելուները մասնակից դարձան մեր բոլոր զոհերի հիշատակաին կազմակերպված մոմավառությանը, հյուրասիրվեցին Զանգեզուրի ավանդական հալվայով:
Թանգարանները և մշակութային լանդշաֆտները միջացառումից առաջ մաքրվել, կարգի էր բերվել շուրջ 4800 քառ. մետր զբաղեցնող Քարադարանը, որոշ հուշարձաններ տեղադրվել են պատվանդանների վրա: Ցուրտ և անձրևոտ օր էր, բայց մենք այցելուների պակաս չունեինք: Շուրջ 9 հազ. պատմություն ներկայացնող և եզակի հուշարձաններ ունեցող Քարադարանը մնում է թանգարանի լավագույն ցուցադրության տարածքներից մեկը:
Մայիսյան հաղթանակների պատվին կազմակերպված միջոցառումը նվիրված էր Սիսիանի բոլոր ժամանակների զինվորներին, իսկ մասնակիցներն ավագ ու պատանի երկրապահներն էին: Առաջին անգամ թանգարանում կատարվեց Սիսիանի ազտամարտիկների հարամանատար Աշոտ Մինասյանի հեղինակային երգը, ելույթներ ունեցան պատանի երկրապահներն ու նրանց հարամանատար, 2016թ. ապրիլյան կռիվների մասնակից Արսեն Ավագյանը, կամավորնվեր: Հետաքրքիր և հուզիչ միջոցառում էր:
,, Ֆրանկոֆոնիայի օրեր Հայաստանում,, միջոցառումների շրջանակում ապրիլի 28-ին կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված ազգությամբ հայ, ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին: Նրա կենսագրությամբ թանգարանն իր այցելուների ներկայացրեց մշակութային մի ամբողջ ժամանակաշրջան՝ սկսած 1915-ից մինչև 1970-ական թվականները, մինչև Ռոբեր Կետիկյանի նկարահանած մերօրյա ,, Ոճրագործների բանակը,, ֆիլմը և բոլոր այն տաբուները, որոնց մասին երկար ժամանակ լռում էի Հայաստանում:
Միջոցառման մասնակիցներն ուսանողներն էին:
,,Սերունդների խաչմերուկ,,-2015թ. հոկտեմբերի 30
Հանդիպումը կազմակերպվել է ,,Սիսական,, հայրենակցական միության հետ:Մասնակցում էին Սիսիանի ԵԿՄ անդամներ, ժամկետային զինծառայողներ,պատանի երկրապահներ և թանգարանի բարեկամներ
 |
 |
ՙՙ,, Սիսական,,հայրենակցական միության ղեկավար կազմը: |
Սիսիան ԵԿՄ-ի անդամները: |
 |
Պատանի երկրապահները իրենց հրամանատար ՝Ա. Ավագյանի հետ: |
 |
Հացի տոն |
Հացի տոն - 2015թ.
 |
 |
 |
Հացի տոն |
Հացի տոն |
Հացի տոն |
 |
 |
 |
Հացի տոն |
Հացի տոն |
Հացի տոն |
,,Հացի տոն,,- 2015թ սեպտեմբերի 26
 |
Հացի տոնը նվիրվում է Սիսիանի ժողովրդին և Հայոց մեծ եղեռնից փրկված,
Սիսիանում վերաբնակեցված ընտանիքներին:
Տոնի ծրագիրը.
13.00- Հացի օրհնություն-Անդաստանի կարգ: Հորովել կենդանի կատարում:
13.20- Տարեհացի համտես, նվերի հանձնում նրան , ում բաժնում կլինի դովլաթ- կրկենին:
13.30- Հացի տոնի բացում - թանգարանի տնօրեն՝ Ծ. Պետրոսյան:
13.40- Մատաղ:
14.00-ՀՀ ԳԱ թղթակից անդամ, պատմաբան-բանասեր ,գիտության վաստակավոր գործիչ, սիսիանցի Մորուս
Հասրաթյանին նվիրված անկյան բացումը թանգարանի մշակույթի սրահում:
14.30- Հարիսա:
15.00- Ցորենշաղիկ:
15.30- Հացի տոն, սիրո, նվիրումի տոն, երետասարդների միասնության տոն:
Խնձոր և խաչ, կլոր գաթա՝ երիտասարդներին:
16.00- Տոնի ազատ ընթացք:
|
|
|
|
|
,,Թանգարանների գիշեր,,
 |
 |
,,Թանգարանների գիշեր,, միջոցառում քարադարանում: |
Ավանդական հալվայի հյուրասիրություն. հյուրասիրում է Արամ Դավթյանը: |
 |
 |
Կիսվում են տպավորություններով: |
Հյուրընկալվեցինք Սահյանին: |
Հայրենական Մեծ պատերազմ - 70
Ցուցադրության բացումը՝ 2015թ. մայիսի 8-ին ժամը 15.00:
 |
 |
Հայրենական Մեծ պատերազմ-70. ցուցասրահում: |
Հերոսների պատը: |
 |
 |
Նոր ցուցանմուշը գտնում է իր տեղը: |
Կին ազատամարտիկի վերհուշը՝ Արցախյան պատերազմ: |
Հայոց Մեծ Եղեռն-100. հանրահռչկման փաթեթ
Ցուցադրության բացումը՝ 2015թ. ապրիլի 23-ին ժամը 14.00:
 |
 |
 |
Հայոց Մեծ Եղեռն-100.ցուցասրահում: |
Հայոց Մեծ Եղեռն-100.ցուցասրահում: |
Վերապրածներ.երկրորդ, երրորդ սերունդ: |

|

|

|
Ցուցադրության մեծ պաստառը: |
Եղեռնի հուշարձանները Սիսիանի տարածքում: |
Միջոցառման հրավիրատոմս: |
,,Մշակույթը՝ պատվար-2014,, ծրագրի ավարտական միջոցառում:

|

|

|
Կավե աղամաններ-,,Մշակույթը՝ պատվար-2013թ.,, ծրագրից: |
Հյուրասիրություն: |
Հայրենիք- երեխաների աշխատանքներից: |

|

|

|
Հայրենիք- երեխաների աշխատանքներից: |
,,Մշակույթը՝ պատվար-2014,, ծրագրի
ավարտական միջոցառման ժամանակ:
|
Ցուցահանդեսի բացման արարողությունը: |
,,Սերունդների խաչմերուկ,, 2014 թ -,,Եզակի մշակութային ընտանիք,,
Միջոցառումը նվիրված էր սիսիանյան եզակի մշակութային ընտանիքի՝ ՀՀ ժողովրդական նկարիչներ, Սիսիանի պատվավոր քաղաքացիներ, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Զախար Խաչատրյանին և Արտաշես Հովսեփյանին: 2014-ին Զաքար Խաչատրյանը բոլորեց իր 90-ամյակը, իսկ Արտաշես Հովսեփյանը՝ 85: Միջոցառմանը Պետերբուրգից եկել և մասնակցում էր Զախար Խաչատրյանը: Եղբայրը՝ Արտաշես Հովսեփյանը, որը նաև Սիսիանի թանգարանի պուրակում տեղադրված Ն.Ադոնցի արձանի հեղինակն է, առողջական լուրջ խնդիրների հետ կապված, Սիսիան չէր եկել:
 |
 |
 |
Ներկյացվում է ցուցադրությունը: |
Զրույց: |
Նկարիչներ Զ. Խաչատրյան և Ժ. Մարտիրոսյան: |
 |
|
|
Գեղանկարիչ Զ. Խաչատրյան: |
|
|
Տեղեկույթ,,Ն.Ադոնցի անվ. Սիսիանի պատմության թանգարան,,
ՊՈԱԿ-ի կազմակերպած,,Հացի տոն,, միջոցառման մասին
2014թ. ,,Հացի տոնը,, կազմակերպվել է սեպտեմբերի 26-ին: Այն սկսվել է հացի թխման արարողությամբ, որին հաջորդել է ,,Եվրոպական ժառանգության օրերի,, բացումը Սիսիանի Ն.Ադոնցի հուշահամալիրում: Միջոցառումը բացել է Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանը, որին հաջորդել է տոնական համերգը՝ Սիսիանի մշակութային խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:
Հացի տոնը սկսվել է ժամը 13.00-ին հացի օրհնությամբ՝ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վրդ. Հակոբյանի ձեռամբ: Տոնն անցկացվել է ,,Հացը՝ զենքից առավել,, խորագրով և հիմք է ունեցել Առաջին աշխարհամարտի 100-ամյակը: Թեմային համահունչ ձևավորվել են թանգարանի ,,Հացի սրահը,, , ժամանակավոր ցուցադրությունը Քարադարանում, լրացումներ են կատարվել թանգարանի՝ Սիսիանի պատերազմների պատմությունը ներկայացնող ցուցադրության բաժնում:
|