Միջոցառումներ
,,Հացի տոն-2013,, Սիսիանի պատմության թանգարանը անց է կացրել ,,Եվրոպական ժառանգության օրերի,, շրջանակներում և կրել է ,,Ժառանգության ժառանգները,, խորագիրը;
Ավելի քան 10 հազ. Տարի առաջ Սյունիքի ժայռապատկերներում գծվել է հողագործի բրիչը, Զորաց Քարի երկնակամարում անվանակոչվել աստղ՝ Եզնարածի, միջին դարերում տապանաքար քանդակվել՝ վար ու ցանքի պատկերով… ,,Ժառանգության ժառանգները,, խորագրի տակ ներկայացվեց հացի ստեղծման ամբողջ մշակույթը, այդ մշակույթի փոխանցումը, ավանդույթի և նորօրյա հայտերի ճիշտ զուգահեռման անհրաժեշտությունը: ,,Հացի տոնը,, մշակութային, ավանդական, հողեղենն ու ոգեղենը համադրող տոն է: Այն մեկնարկեց օգոստոսի 30-ին հացաթխման արարողությամբ, իսկ օգոստոսի 31-ին շարունակվեց հացի օրհնությամբ, ,,Հորովելով,, , ցորեն շաղիկով… Սիսիանի թանգարանը հյուրեր ուներ ամենատարբեր վայրերից, ամենատարբեր մարդկանց. Նրանք, ,,Հացի տոնին,,, կիսցին մեր հացն ու ուրախությունը:

|

|

|
,,Հացի տոնը,, մեկնարկեց ,,Բասեն,, համալիրից, ուր թխվեցին ու բաժանվեցին առաջին լավաշները: Այդպես է պնդում ավանդույթը: Առաջին հացերը և ,,Բասենի,, մենեջեր, թանգարանի բարեկամ Հասմիկ Ասատրյանը: |
Հացի օրհնության կարգով սկսվեց ,,Հացի տոնը,,. Այն մեծ սիրով կատարեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար Վարդապետը: |
,,Հացի սրահում,,: |

|

|

|
,,Հորովել,, - գեղեցիկ այդ երգը Սիսիանի շատ սիրված մտավորական Վովա Պապիկյանի նվերն է ,,Հացի տոնին,,: |
Քարադարանում ևս ,,Հացի տոնին,, սպասողներ կային: |
Ինքնաբուխ ուրախություն: |

|

|
|
Վերնիսաժ Քարադարանում: |
,,Հացի տոնի,, անփոփոխ դիզայներ Արմինե Խաչատրյան: |
|
,,Մշակույթը՝ պատվար,, ծրագիր: 2013թ.
Այ նծանոթացնում է երեխաներին Սյունիքի կավե նախշազարդ աղամանների հետ: Ամբողջ խումբը՝ 35 հոգի, առաջին անգամ ձեռք կմեկնի հրաշագործ կավին, նրանից կպատրաստի իր աղամանը, նաև՝ իր պատմությունը կավի, աղի, աղամանի, ընտանիքի, իրենց տատիկ-մայրիկների մասին, որոնց կերպն ունի հայոց աղամանը: Նոյեմբեր ամսին մենք ,,բերքահավաք,, կկազմակերպենք, կընտրվեն հաղթողները, լավագույն աշխատանքները, կկազմակերպվի մեծ ցուցահանդես, ուր կներկայացվեն վարպետի և նրա սաների գործերը: Իսկ առայժմ դասեր են, գործնական քայլեր, այցելություններ թանգարան, բրուտանոց… Հեքիաթային մի ամբողջ աշխարհ, որ նրանք իրենց ամբողջ կյանքում կհիշեն:

|

|

|
Առաջին անգամ թանգարանում է Սիսիանի թվ.1 նախակրթարանի այն խումբը, որի հետ իրականացվում է ,,Մշակույթը՝ պատվար,, ծրագիրը: |
Առաջին դասը թանգարանում՝ կավի, աղի, աղամանի մասին: |
Գծվում է առաջին գիծը, որը պիտի վերածվի մայրիկ պատկերող աղամանի… |

|

|

|
Գեղանկարիչ, դիզայներ Զարա Գասպարյանը. Նա սիրով է աշխատում խմբի հետ, նա նաև երիտասարդ մայրիկ է և հրաշալի է հասկանում փոքրիկներին: |
Մենք հյուրենք խեցեգործ-վարպետ Վահագն Համբարձույանին բրուտանոցում: Նա և նախակրթարանի տնօրեն տկն. Արևիկ Գասպարյանը ջանքեր չեն խնայում ներկայացնելու, թե ինչպես է կավը վերածվում հրաշք մոմակալի: |
Զրույց բրուտանոցում: |
|
 |
|
Coded by Syao for portingteam.com members exclusive use.
|
Ահա այսպիսի տեսք ունի մշակվող կավը, որի հետ պետք է աշխատեն երեխաները: |
|
,,Հացի տոն-2013,, անց կկացվի ,,Եվրոպական ժառանգության օրերի,, շրջանակներում և կկրի ,,Ժառանգության ժառանգները,, խորագիրը:
,,Եվրոպական ժառանգության օրեր,, միջոցառմանը Սիսիանի թանգարանը կմիանա ավանդական ,,Հացի տոնով,,: Սահմանամերձ և կռվադաշտ Սյունիքում հացը միշտ էլ զենքին հավավասար ուժ է եղել և տեղի ժողովուրդը երդվելիս ձեռքը դրել է հացին ու ասել՝ ,,Էս հացը վկա,,:
Ավելի քան 10 հազ. տարի առաջ Սյունիքի ժայռապատկերներում գծվել է հողագործի բրիչը, Զորաց Քարի երկնակամարում անվանակոչվել աստղ՝ Եզնարածի, միջին դարերում տապանաքար փորագրվել՝ վար ու ցանքի պատկերով… ,,Ժառանգության ժառանգները,, խորագրի տակ կներկայացվի հացի ամբողջ մշակույթը, այդ մշակույթի փոխանցումը, ավանդույթի և նոր օրյա հայտերի ճիշտ զուգահեռման անհրաժեշտությունը:
,,Հացի տոնը,, մշակութային, ավանդական, հողեղենն ու ոգեղենը համադրող տոն է:
Այն կմեկնարկի օգոստոսի 30-ին հացաթխման արարողությամբ, իսկ օգոստոսի 31-ին ժամը 12-ից կսկսվի տոնը՝ հացի օրհնությամբ, ,,Հորովելով,, , ցորեն շաղիկով…
Եկեք Սիսիան, ,,Հացի տոնին,,, կիսեք մեզ հետ մեր հացն ու ուրախությունը:
,,Թանգարանների գիշեր - 2013,,:
Հագեցած, գեղեցիկ, հաճելի գիշեր՝ սիսանցիների, հյուրերի, մեծերի ու փոքրերի համար, բոլորիս համար:
Երգ, պար, ասմունք,ելույթներ, շնորհավորանքներ, հյուրասիրություն...600-ից ավելի այցելու է մտել թանգարան, բազում գեղեցիկ տպավորություններ են գրվել:Այս մեկ գիշերվա ջերմությամբ՝ մի ամբողջ տարի կտաքանանք՝ բարի կեսգիշերից առաջ այսպիսի հաճելի խոսքեր ուղղեց մեզ մեր լավ բարեկամ, ճարտարապետ Հասմիկ Մկրտումյանը: Նման բարեմաղթանքներն օգնում են, որ մենք մոռանանք թանգարանի գիշերվա ծանր ու լարված պահերը:
 |
 |
 |
Ծաղիկներ Ն. Ադոնցի արձանին |
Մոմավառություն՝ Մայիսյան բոլոր հաղթանակների համար: |
Զրույց կավի, աղի, մարդու մասին:Թանգարանում առաջին անգամ հյուր են ,,Մշակույթը՝ պատվար,, ծրագրի փոքրիկները: |

|
 |
 |
,,Թանգարանի գիշերը,, ամփոփվեց ,,Ադոնցյան օրեր,, մրցույթը: Նվերները սպասում են իրենց տերերին:
|
Հաճելի պահ. լավ են աշխատել բոլորը, և նրանց շարադրությունները հաղթահարել են միօրինակի շեմը:
|
Առաջին մրցանակակիրը՝ Անահիտը: Հուզումնալից պահ... |
 |
 |
 |
Ավանդական գիշերային հյուրասիրություն՝ հալվա:
|
Փոքրիկ քանոնահարների ելույթը: |
Հայկական ռոմանս՝ Անուշի կատարմամբ: |
 |
 |
 |
Մեծերը՝ երգում են, փոքրերը՝ պարում: |
Ուշ գիշերին բացվեց Սիսիանաբնակ գեղանկարիչ Սլ.Խաչատրյանի աշխատանքների ցուցահանդեսը:Գեղանկարիչը՝ իր դիմանկարի ֆոնին: |
Թանգարանը գեղեցիկ նվեր ստացավ. դա նկարչի տատի՝ Խանզադայի դիմանկարն է, որը ժամանակին ճանաչել է Զորավար Անդրանիկին: Ուրախալի պահ է... |
,,Թանգարանների գիշերվա,, հրավեր 2013թ. մայիսի 18:
,,Թանգարանների գիշեր-2013,, նշվում է մայիսի 18-ին: Այս տարի այն համընկել է Թանգարանի աշխատողի միջազգային օրվա հետ: Կրկնակի տոնի օրը Հայաստանի թանգարանների միջոցառումները անց են կացվելու ,, Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր,, կարգախոսով:
Սիսիանի պատմության թանգարանը սիրով հրավիրում է ,,Թանգարանների գիշեր,, միջոցառմանը՝ մայիսի 18-ին, ժամը 18.00 մինչև 24.00: Մուտքը՝ անվճար:
Նեկայացվում է ,,Թանգարանների գիշեր-2013,, ծրագիրը.
18.00 -2013թ. նոր ցուցադրաշրջանի բացում,այցելություն թանգարան-քարադարան:
18.30 -Առաջին անգամ թանգարանում: Մեր հյուրն են ,,Մշակույթը՝ պատվար,, ծրագրի մասնակից Սիսիան քաղաքի թվ. 1 նախակրթարանի սաները: Նրանք կբացեն և կդիտեն հատուկ իրենց համար դրված ,, Կավե աղամաններ,, ցուցադրությունը, իրենց գրադարանի համար նվեր կստանան հերթական գիրքը:
19.00 -,,Ադոնցյան օրեր,, ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփում, հաղթողների պարգևատրման արարողություն:
20.00 -,, Զարթոնքի գույներ,, - գեղանկարիչ Սլավիկ Խաչատրյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացումը:
21.00 -Մայիսի 18-ը Թանգարանի աշխատողի օրն է: Տոնի պատվին կկազմակերպվի հանդիպում թանգարանի բարեկամների համար: Կլինեն քննարկումներ ,, Ինչ է տալիս թանգարանը երեխաներին,, և ,, Ով է մեր հուշարձանների տերը,, թեմաներով:
22.00 24.00 -Ազատ մուտք:

|
Հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությունից:
|

|
Պղնձե մատուցարան: Դրանով ՞Թանգարանների գիշեր՞ միջոցառման մասնակիցներին կմատուցվի Զանգեզուրի հալվան: |
Ամանոր և ,,Մշակույթը՝ պատվար,, ծրագրի միջոցառում, 2012թ. դեկտեմբերի 26:
 |
 |
 |
Ամանորի միջոցառում Սիսիան քաղաքի թիվ 1 նախակրթարանի երեխաների հետ: |
,,Մշակույթը՝ պատվար,, ծրագրի հաղթող Սառա Ալեքսանյանի ,,իմ գորգը,, աշխատանքը: |
Ծրագրի 10 լավագուն մասնակիցներին ,,Պեգաս,, մրցանակներ է հանձնում Սիսիանցի գեղանկարիչ Սլավիկ Խաչատրյանը: |
 |
 |
|
Բոլոր փոքրիկները լուսանկարվեցին ավանդական տոնածառի մոտ: |
,,Բասեն,, հուրանոցային համալիր. տոնական սեղան փոքրիկների համար: |
|
Հացի տոն. այս անգամ Հացի տոնը միահյուսվել էր Հանրապետության օրվան: Սիսիան 2012թվականի սեպտեմբերի 20:
Ուխտագնացություն Մխիթար Սպարապետի շիրիմին` Գորիսի Հին Խնձորեսկ գյուղը. նվիրված Դավիթ Բեկի Սյունիք գալու 290-ամյակին:
2012թ լրանում է Դավիթ Բեկի Սյունիք գալու 290 տարին:Նրա սկսած ու ղեկավարած ազատագրական կռիվները շարունակությունը դարձան Իսրայել Օրու ծավալած դիվանագիտական մեծ քաղաքականության և հիմքերը դրեցին այն պայքարի, որը պատմության մեջ մտավ ,,Զանգեզուրի գոյամարտ,, անունով: Ծավալված ժողովրդական մեծ կռիվները միայն թույլ տվեցին, որ Սյունիքը չարժանանա Արցախի ճակատագրին, մնա Հայոց պետության անբաժան մաս: Նման կռիվներում հորոս են բոլոր մասնակիցները, ծայրահեղությունից-ծայրահեղություն են հասնում ձեռնարկված քայլերը, որոնք ժամանակի խաղաղ ընթացքի մեջ բոլորովին այլ գնահատականի են արժանանում: Ինչին զոհ գնաց Դավիթ Բեկի լավագույն ու քաջ զորավարներից մեկը` Մխիթար Սպարապետը. նախանձի, մարդկային զգուշավորության թե անելանելի վիճակի…Այս մասին մտածելու ժամանակ ունեին ուխտի մասնակիցները Հին Խնձորեսկի բոլոր չորս եկեղեցիներում, դպրոցների կիսականգուն պատերի տակ, քարատակ-տներում, և այն շիրմաքարերի մոտ, որոնց ժլատ տողերում մարդկային հերոսությունը միահյուսվել էր ժամանակավրեպ ստորությունը...Կենդանի դաս նոր սերնդին, որն ապրում է այս հողում, կրում այս ամենն իր մեջ` որպես իր արյան հյուլեն ու երակի զարկը: Մեր օրերում դրանք հուշում են ու պահանջում` սխալները չպետք է կրկնվեն: Եվ չեն կրկնվում: Վկան` Նոր Խնձորեսկն է, նրա աճող ազգաբնակչությունը, և այն հրաշալի անձնավորությունը, որն իր մանկության հեքիաթների կիրճը իրար միացնող ճոճվող կամուրջ կառուցեց:
 |
.JPG) |
.JPG) |
Հին Խնձորեսկի մուտքի մոտ... |
Ճոճվող կամրջի վրա: |
Քրատակ-կացարանի մուտքի մոտ: |
.JPG) |
.JPG) |
.JPG) |
Խնձորեսկցի Վահրամը, որը մեզ ուղեկցեց մի ամբողջ օր: |
Մոմավառություն սրբ.Հռիփսիմե եկեղեցում /1665թ/: |
Երազանք են պահում բոլոր երիտասարդները.. |
.JPG) |
.JPG) |
.JPG) |
Մխիթար Սպարապետի շիրմաքարի մոտ: |
...Պատրաստվում ենք ճանապարհ ընկնել... |
Այս ձորերում նաև սիրո պատմություն է գրվել... |
,,Հանդիպումներ թանգարանում,, - ծրագիր երիտասարդության համար . կազմակերպվել է 2012 թ. հուլիսի 27-ին.
Զանգեզուրի գոյամարտը լուսաբանող այս միջոցառումը ամեն տարի ի հայտ է բերում մինչ այդ անհայտ մնացած մեկ նոր հերոսի ևս: 2012-ի հերոսը Զաքար Տեր-Ղազարյանն է,1918-20թթ Սիսիանի հերոսական ինքնապաշտպանական կռիվների անփոխարինելի ղեկավարը,զինված ուժերի շտաբի պետը: Նա սերում է Սիսիանում շատ հայտնի Տեր_Ղազարյան տոհմից,որն այստեղ վերաբնակվելու է եկել 1828-30թթ. պարսկահայերի գաղթի ժամանակ, Սալմաստի Սավրա գյուղից: Սալմաստը Րաֆֆու հայրենիքն է, և ինչպես վկայում են նույնիսկ մեր օրերի սիսիանցիները, տերտերանց տղաներն անգիր գիտեին Րաֆֆու ,,Խենթը,,: Այս տոհմից են սերվում Սիսիանի` 20-րդ դարասկզբի կյանքը լցնող քաղաքական գործիչներ, գիտնականներ, այդ տոհմից է մանրաքանդակի մեծ վարպետ Էդուարդ Տեր-Ղազարյանը: Զաքար Տեր-Ղազարյանը Անդրանիկ Օզանյանի հենարանն էր Սիսիանում, տեղի զինվորական շտաբի անփոխարինելի ղեկավարը, նա էր դրամահավաք կազմակերպում և զենք գնում, ջակատներ ու հեծյալ խմբեր կազմավորում, կատարում հացահատիկի և ուտելիքի պաշարի հավաքագրում: Ժողովուրդը նրան կոչում էր Աժդահա կամ զորբա Զաքո` իր ոչ միայն հսկա մարմնի, այլև ոգու, և էլ ավելի մեծ ազդեցությունների համար: Նա նաև խիստ, կտրուկ մարդ էր, և բազում թշնամիներ ուներ,որոնք տենչում էին նրա մահը: 1920թ. Օգոստոսի 1-ին Սիսիանը երկու օրով գրաված կարմիր բանակի զինվորները` տեղացիների ցուցումով, առաջիններից մեկը հենց Զաքար Տեր-Ղազարյանին կալանավորեցին, ուղարկեցին Գորիսի բանտը, ուր նա հրացանազարկ եղավ: Այդ նույն օրը գազազած ամբոխը Սիսիանում հրո ճարակ դարձրեց նրա տունը: Զաքարն այն մարդն էր, որի խորհուրդը իրենց ռազմական գործի մեջ ընդունել ու կիրառել են Անդրանիկ փաշան ու Նժդեհը, որը Սիսիանցիների անունից Գորսից այստեղ էր հրվիրել Անդարնիկ զորավարին ու գաղթականությանը, Սիսիան էր հասցրել Ալ.Խատիսյանի` գաղթականներին օգնություն ուղարկած 50 հազ. ռուբլին` Անդրանիկի հանձնարաությամբ… …Շատ բան տարան իրենց հետ թանգարանի հանդիպմանը մասնակցած երիտասարդները:

|

|
1918-20թթ.Սիսիանի գոյամարտի ղեկավար Զաքար Տեր-Ղազարյան:
|
Հանդիպում երիտասարդության հետ, հուլիսի 27: |
Կրթական ծրագիր. <<Մշակույթը` պատվար>>
2012թ. Սիսիանի պատմության թանգարանը սկսել է կրթական նոր ծրագիր. այն կրում է <<Մշակույթը` պատվար>> խորագիրը: Ծրագիրն իրականացվում է Սիսիան քաղաքի թվ. 1 նախակրթարանի հետ: Նպատակը` վաղ տարիքի երեխաների և մշակույթի միջև առնչությունների ստեղծումն է, թանգարան հաճախելը նրանց կյանք և առօրյա մուտքագրելը: 2012-ին երեխաները կծանոթանան հայ գորգի պատմությանը. Այդ իրականացվում է ըստ մշակած ծրագրի` հեքիաթների,խաղերի միջոցով:Երեխաները նաև նկարում են, իսկ թեման գորգն է,նրա նախշերը,գույները: Գորգին նվիրված ծրագիրը կավարտվի տարեվերջյան ցուցահանդեսով,որը կկրի ,,Իմ գորգը,, խորագիրը: Լավագույն աշխատանքը կարժանանա ,,Պեգաս,, անունով մրցանակի: Նվերներ կստանան բոլոր մասնակիցները: Հնարավորության դեպքում` երեք լավ աշխատանքներով կձևավորվեն ամանորի բացիկներ: Ծրագրի իրկանացման ընթացքը լուսաբանվում է հանրապետական և մարզային հեռուստատեսությամբ: Ներկայացվում են ծրագրի ընթացքը լուսաբանող լուսանկարներ: 2013թ ,,Մշակույթը`պատվար,, ծրագիրը կնվիրվի կավագործությանը:
<<Մշակույթը` պատվար>>-հուլիս
 |
.JPG) |
.JPG) |
Գորգերի սրահում: |
Փորձում ենք կենտրոնանալ... |
Զրույցը թանգարանի բակում, վարդենիների մոտ: |
.JPG) |
.JPG) |
.JPG) |
Հեքիաթի գեղեցկուհին `պսակով: |
Միջոցառման հյուրն են Սիսիանի քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցները: |
Ծաղիկներ Վիշապ աղբյուրին... |
<<Մշակույթը` պատվար>>-հունիս
Թանգարանների գիշեր 2012 մայիս 19
Գիշեր` հաճելի, տրամադրող և գեղեցիկ: Տոն և ցուցադրություն նվիրված հայ գրատպության 500-ամյակին:
Պատմում են լուսանկարները:
2012թ. "Թանգարանի գիշերը" կնշվի մայիսի 19-ին:
Սիսիանի թանգարանը իր այցելուին կներկա
|