1950-ական թթ. վերջին Իսահակյանը եղել է Սիսիանում և առաջինը մտել Աշոտավան՝ տեսնելուԱդոնցի քույր Շուշանին: Այդ երկու մեծ հային էր նվիրված 2010թ. թանգարանում՝ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպված միջոցառումը, այդ կապը լուսաբանող հոդվածը: Եվ ամենահրաշալին այն է, Սիսիանն այսօր ունի Ադոնց ազգը՝ իր անսպառ պաղանդով, իր մարդկային բարձր հատկանիշներով, իր նվիրունով՝ անցյալի հիշատակների համդեպ: Մեծ բարեկամություն է կապում թանգարանին այդ տան, նրա ընտանիքի հետ՝ ինչպես սյունեցին կասեր՝ հաց ենք կիսում:Իրականում Ադոնցի հզոր գրական ժառանգությունից զատ, մեզ իրեղեն ժառանգություն գրեթե չի հասել, և թանգարանը դժվարությամբ է ձևավորել նրան նվիրված անկյունը՝ հուսալով, որ առաջիկա տարիներին այն կհամալրվի: Սիսիանի թանգարանը, կրելով մեծ պատմաբանի անունը, այնուամենայնիվ, Ադոնցի թանգարան չէ և այն Սիսիանի ամբողջ պատմությունը երկայացնելու խնդիր ունի: ,,Ադոնցյան օրերը,, թանգարանի միայն մեկ միջոցառումն է, չնայաործում թանգարանն ունի մի չափորոշիչ. նրա օրինակը:Եզակի ինքնատիպ են մյուս մշակութային միջոցառումները՝ ,,Հացի տոնը,, ,,Թանգարանների գիշերը,, ,, Հայրենասիրությունը՝ ինքնասիրության գագաթը,,՝ ուսանողության համար: Այն այս տարի նվիրվեց Զանգեզուրի գոյամարտի 90-ամյակին: Կազմակերպվեց ցուցադրություն-դասախոսություն, իսկ մեկ ամիս անց՝ ուխտ Կապանի Վերին Խոտանան գյուղը, ուր թաղված է սիսիանցիների սիրելի հրամանատար ծնունդով Խոտանան գյուղից Պողոս Տեր-Դավթյանը: Դա շատ դժվար մի ճանապարհ էր, որով 1920թ. խստաշունչ նոյեմբերին, սիսիանցի զինվորներն իրենց հրամանատարի՝ Պողոս Տեր-Դավթյանի դին ուսերին, անցել են շուրջ 70կմ: Ավելի մեծ դաս լինել չէր կարող;
Սիսիանի թանգարանը ծայրամասի փոքր թանգարան է և խնդիր ունի չվերածվել մշակութային ծայրամասի: Թանգարանն ունի շուրջ 5000 անուն հիմնական և օժանդակ ֆոնդային նյութ, յոթ բաժին ցուցադրություն, իրականացնում է համալիր ծառայություններ՝ էքսկուրսիայից մինչև հուշանվերի ձեռքբերում: Այստեղ են ստեղծվում Սյունիք աշխարհը ներկայացնող ֆիլմերի, գրքերի գերակշիռ մասը, գրվում են կուրսային աշխատանքներ, պրակտիկա անցնում հումանիտար բուհերի ուսանողները:Թանգարանն ունի իր՝ մշտապես թարմացվող կայք էջը: Մեր նորանկած հայրենիքի տարիքին է Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը, որի ստեղծողը, որի համար պատասխանատվություն կրողը մենք ենք՝ ամեն մեկս իր կարողացածի չափով: Ես շնորհակալ եմ Սիսիանի ժողովրդին՝ իր մարդկային պարզ, համառ ու պահանջկոտ բնավորության համար, այդ նրա նվիրատվությունների, նրա ուշադրության շնորհիվ է, որ մենք կայացանք:Ես սիրո երախտիքի խոսքեր եմ ուղում իմ շատ սիրելի դասախոսին՝ Պողոս Հովհաննիսյանին: Նա է, որ հայությանը վերադարձրեց մեծ Անծանոթին: Առաջիկա երկու-երեք տարիները թանգարանի համար կնշանավորվեն ծանրակշիռ բարեփոխումներով: ՀՀ կառավարության որոշմամբ հիմնակառուցման և նոր ցուցադրությա կառուցման աշխատանքներ եմ սպասվում, որոնց արդյունքում թանգարանը կներկայանա նորովի և երիցս ճշմարտացի կհնչեն Մուշեղ Իշխանի բառերն առ Ադոնց՝,,Եթե կարելի է մարդու նախատիպով մը բնորոշել ու երևակայել ամբողջ երկիր մը, ապա պրոֆեսոր ԱԴՈՆՑԸ առաջիններնեն մեկն է՝ ապահովաբար Հայաստանը ներկայացնող մեր մտավորականներն,, Կգա ժամանակը և այս բառերն իրենց հոլովույթում կներառեն թանգարանը ևս: Իսկ առջևում մի հավերժություն է ապրում հայ ազգի և մշակոյթի համար: Լավատես լինենք, շատ աշխատենք: Մեզ հենարան այս լեռները, լեռների պես հզոր անհատները, նաև՝ Նիկողայոս Ադոնցը:
Թանգարանի հիմանադիր տնօրեն Ծ. Պետրոսյան
Ադոնցի 140-ամյակին նվիրված միջոցառումից:
|