ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖՈՆԴԵՐԸ / Ներածություն |
Թանգարանի Ֆոնդերը սկսել են ձևավորվել հիմնադրման օրից և ներկայացնում են միայն Սիսիանի տարածքը: Ֆոնդը կազմված է երկու բաժնից` հնագիտություն և ազգագրություն. վերջինիս մեջ ներառված է նաև նումիզմատիկան, լուսանկարները, փաստաթղթերը, գրքերը և այլ նյութեր:
Հնագիտություն Ֆոնդը հիմնականում ձևավորվել է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութից: Այն թանգարան է բերվել Զորաց Քարերի կայանատեղիից, Աղիտու, Լոր գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից:
Ազգագրություն Ազգագրություն բաժինը ներկայացնում է Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը, նաև` լուսանկարները, փաստաթղթերը և այլն: Իրենց անպաճույճ պարզությամբ դրանք մնում են եզակի - անկրկնելի և ցուցադրվում են նախնական տեսքով:
|
|