Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ
Սիսիանը 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ
,,Զանգեզուրի ինքնապաշտօանական կռիվները՝ իրենց վիպական դրվագներով, ժողովրդի եր- կաթե տոկունությամբ, առանձին էջ են կազմում հայ Ազատամարտի պատմության մեջ,,:
Ս. Վրացյան
Լրանում է Զանգեզուրում 1905-1906 թթ. հայ թաթարական ընդհարումների 110 տարին: Ըստ էության դրանք արյունահեղ կռիվներ էին՝ մեծաքանակ զոհերով, ավերածություններով, տնտեսական մեծ կորուստներով: դեռ մի քանի տասնյակ տարի շարունակ հարյուրավոր ընտանիքներ մնացին առանց տան և ունեցվածքի, տրվեց ազգաբնակչության մեծ կորուստ, այդ թվում նաև երեխաներ, մարդիկ դեռ երկար ծամանակ ապրում էին վախի զգացողությամբ, անհավասարակշիռ վիճակում: Խորհրդային իշխանության եկածները, ելնելով իրենց գաղափարախոսությունից,մերծեցին իրենց նախնիների սուրբ գործը, մարդկանց ստիպելով մոռանալ անգամ նրանց հիշատակը: Բայց ինչպես ամեն մի կրակ իր մեջ ջերմություն ու կայծեր է պահում, այնպես էլ հուշերն այդ պայքարի մասին ապրեցին և փոխանցվեցին սերնդեսերունդ:: Հրապարակի վրա եղած գրականության և այդ հուշերի համադրությունը ցույց են տալիս, որ1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումները ընդգրկել են ամբողջ Սիսիանը՝ բոլոր չորս ուղղություններով: Դրանք էին Հացավան- Սալվարդ -Թասիկը, Աղիտու-Վաղատնի-Դարբասը, Շաղատ- Մուծք-Անգեղակոթը և Շաքե-Ղալաջուղ-Սառնակունքը /բնակավայրերը նշված են նոր անուններով/: Ընդհարումները Զանգեզուրում սկսվեցին 1905թ. փետրվարին Անդրկովկասի հայաշատ վայրերում, սկսված իրադարձությունների ազդեցության տակ, իսկ 1905 թիվըհայության համար հերթական աղետի տարի էր: Արևմտյան Հայաստանում շարունակվում էին կոտորածները, իսկ արևելյան հատվածում, ուր դեռ 1903-ին ցարական օրենքով բռնագրավվել էին ոչ միայն հայ եղեղեցու գույքը, այլև վանքապատկան հողերը, Էջմիածնի գանձարանը, փակվել հայկական դպրոցները, հայությունը դուրս եկավ բողոքի ցույցերի, որոնք ուղղակիորեն վերածվեցին հայ-թաթարական զինված ընդհարումների, ավելի ճիշտ հայության արյունահեղ ջարդերի: Դրանք ուղեկցվում էին տների և հասարակական կառույցների հրդեհմամբ, ունեցվածքի ոչնչացմամբ, թալանով, հայության տեղահանմամբ ու կոտորածներով: Դա ձեռնտու էր և թաթարներին և ցարական իշխանավորներին, որոնք ուղղակի չէին կարող ներել հայերին՝ գործարար կյանքում և քաղաքականության մեծ գրաված դիրքի, ինչպես նաև Ռուսաստանում ծավալված հեղափոխական շարժման ակտիվորեն մասնակցելու համար: Հակադրությունն այնքան մեծ էր և կոտորածներն այնքան արյունահեղ, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը որոշեց իր վրա վերցնել հայության ինքնապաշտպանական կռիվների կազմակերպումը: Արևմտյան Հայաստանից նշանավոր խմբապետերի մի ամբողջ եկավ Արևելյան հատված և կանդնեց շարժման գլուխ:
Զանգեզուրը չափազանց սերտորեն էր կապված Բաքվի, Գանձակի և Շուշիի հետ: Այստեղ ոչ միայն կատարվածի արձագանքները հասան, այլ որտեղ, որ հնարավոր էր, թաթարներն անմիջապես սկսեցին կոտորածները: Այն ավելի դաժան ընթացք ստացավ Շուշի-Տեղ ընկած հատվածի փոքր բնակավայրերում կամ ղշլաղներում և հատկապես Մինքենդում: Ընդհարումների դաժանությամբ աչքի ընկավ նաև Սիսիանը, և դա ուներ իր պատճառները: Առաջինն այն է, որ Սիսիանը շրջապատված էր մեծ ու փոքր բազմաթիվ թաթարաբնակ գյուղ-գյուղակներով /Շուքար, Ջոմարդլու, Շխլար, Սիսիան/, իր ներսում ոներ թաթրներով բնակեցված, Վաղուդի, Աղուդի, Շաքի, Ուրուտ/, ինչպես նաև հայ-թաթարական խառը բնակչությամբ գյուղեր / Դարբաս, Ղարաքիլիսա/, որոնք մեծ գլխացավանք էին ոչ միայն այդ այլ հետագա տարիներին: Երկրորդը դա Սիսիանի սահմանակից լինելն էր Նախիջևանի գավառին, որտեղի գազանությունների սովոր թաթար-թուրքերին ընդամենը երկու քայլ էր բաժանում Սիսիանի գյուղերից և մի փոքր թույլ պաշտպանության դեպքում, նրանք կհայտնվեին Սիսիանում: Երրորդը և թերևս ամենամեծ ու քողարկված չարիքը, դա թափառական ցեղերի, քոչվորների մեծաթիվ զինված ավազակախմբերի ներկայությունն էր Սիսիանում: Այստեղ գտնվելու մայիս-օգոստոս ամիսների ընթացքու նրանք հետախուզում էին ամեն ինչ, գտնում հայերի խոցելի տեղերը, գողանում ինչ հնարավոր էր, սպանում ինչպես կստացվեր:Նրանք մշտական կապի մեջ էին իրենց ղեկավար ցեղակիցների հետ, նրանցից ոչ միայն զենք ու զինամթերք էին ստանում, այլև զինված խմբեր: Կասկած լինել չէր կարող, որ ,,Խաղաղ խաշնարածներ,, Զանգեզուր ուղարկելը ինչ-որ իմաստով թաթարների յուրահատուկ քաղաքականությունն էր: Դա բացահայտորեն արտահայտվեց 1918-ին, երբ անգլիական միսիան, ազգամիջյան կռիվները կարգավորելու նպատակով Ղարաբաղ-Զանգեզուրի շրջանային խերհրդին ներկայացրեց թաթարական կողմի հայտարարություն-պահանջագիրը, որը երեք կետ ուներ, իսկ երկրորդ կետը պահանջում էր. ,,Հարմարություններ տալ քոչվորներին բարձրանալու Զանգեզուրի լեռները,, / Ս. Վրացյան Հայաստանի Հանրապետություն, թեհրան, 1982թ. էջ 332/: Կարծում եմ այլևս ոչինչ մեկնաբանել պետք չէ:
1905թ. հունիսի սկզբներին, երբ Սիսիանում եղանակները փոքր-ինչ տաքացան, և քոչը տեղ հասավ, տեղի ոնեցավ առաձին ընդհարումը: Ալիլուի/Սալվարդ/ սարերում նստած ղաչաղները հարձակվեցին Շաղատի ոխարի հոտի վրա: Շրջակա գյուղերից՝ Մազրայից, Ալիլուից, Բռնակոթից եկան օգնության: Սրանց դեմ միացան Սալվարդ սարում նստած մի մեծ խումբ քոչվոր ցեղեր, և սկսվեց կռիվը: Հայերից հինգ հոգի վիրավորվեցին, տասը քոչվոր-թաթար սպանվեց, որից հետո միայն Նախիջևանի կողմից եկավ մեկ հարյուրյակ կոզակ և կռիվը դադարեց: Բայց և այնպես թաթարները կարողացան տանել և Շաղատի ոչխարի հոտը և Մազրայի գոմեշները՝ 90 հատ: Գողությունները շարունակվում էին, ընդհարումներն անպակաս էին: Վիճակն ավելի ծանացավ, երբ Սիսիանի Սաֆրազբեկյան և Մելք-Թանգյան տոհմի չորս տղամարդկանց սպանեցին Գորիս Սիսիան ճանապարհին՝ Վաղուդի գյուղի ուղղությամբ: Նրանց ուղեկցող ստրաժնիկները փախել էին: Սարսափը պատեց ժողովրդին: Պատճառը, թե լարված այդ օրերին, Սիսիանում աչքի ընկնող այդ տոհմերի տղամարդիկ ինչու էին հասել Գորիս, որևէ տեղ չի բերվում, բայց հետագա ամիսներին հայերի կողմից ծավալված ինքնապաշտպանական գործողությունները հատկապես Մելիք-Թանգյան տեհմի մեծ աջակցությունն ու մասնակցությունը խնդիրների քննարկմանը, հուշում է, որ նրանց Գորիս գնալը հենց ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակ է հետապնդել: Սխալված չենք լինի, եթե ավելացնենք, որ այդ գործի գլուխ հավանաբար կանգնած է եղել նաև նրանց ազգակից, Տաթևի վանքի վանահայր Ներսես Մելիք-Թանգյանը, որը համագործակցում էրնշանավոր խմբապետ Սեբաստացի մուրադի ր նրա զինակիցների հետ: Զենքը ձեռքին կռվելու և հանդուգն իր պահվածքի համար էր, որ կաթողիկոսը վանահորն աքսորեց Ղրիմ: Նշենք, որ և՛ Շաղատի ընդհարման, և՛ բեկերի սպանության դեպքերում հայերը շատ տուժեցին, որն էլ խիս ոգևորեց թաթարներին: Օգոստոսի սկզբներին իրենց տունդարձի ճանապարհը բռնելու փոխարեն, քոչերի երկու մեծ խումբ եկավ և օբաներ խփեց Բռնակոթի մերձակայքում: Գյուղում քչերը գիտեն այդ մասին, բայց գիտեն: Գիտեն, որովնետև հենց այդ շրջանում Բռնակոթ եկավ հայտնի հայդուկապետ Քեռին /Արշակ Գավաֆյան 1863-1916/՝ հետևոմ թողած Սասունի համար մղած կռիվները, իրենց ուղեկից ունենալով նշանավոր ֆիդայիների, նաև արդեն հայտնի Դրոյին / Դրաստամատ Կանայան 1884-1956/՝ որպես օգնական: Հետաքրքիր է, որ Ա-Դոն՝ 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարուների հիմնական աղբյուրը, Սիսիանում Քեռու մղած մարտերին անդրադարձել է մի քանի բառով միայն, կապված ոչ թե Բռնակոթի, Ղարաքիլիսայի կամ Սիսիան գյուղի կռիվներին, այլ Անգեղակոթի կռվի հետ, կարծես թե հարևանցիորեն գրելով՝ ,,Անգեղակոթում այդ ժամանակ գտնվում էր սիսիանցիների սիրելի Քեռին,, /Ա-Դո ,,Հայ-թուրքական ընդհարումները Զանգեզուրում/1905-1906/, խմբագրությամբ Շ. Դավթյանի, Երևան 1996թ. էջ 46/:Սա անշուշտ ունի իր տողատակը, այսինքն այն, որ Սիսիանն արդեն հասցրել էր սիրել Քեռուն, իսկ թե ինչի համար, նա լռում է: Այսպիսի մի թռուցիկ ակնարկ ա-Դոն անում է նաևՍիսիանում հերոսացած մեկ այլ անձնավորության Ստեփան Ստեփանյանի /Հարություն Պետրոսյան 1878-1905/ հասցեին: Թե ինչու է Ա-Դոն լռում կաչող է լինել երկու բացատրություն. նրա շատ ծոսելը կվնասեր դեռ շարունակվող պայքարին՝ բացահայտելով մարդկանց անունները և գործը, որը շատ հավանական է, կամ էլ ՀՅԴ շարքերից 1903-ին դուրս եկած գործիչը չէր կամենում շատ խոսել նրանց գործերից: Բոլոր դեպքերում նա Զանգեզուրի ընդհարումները ներկայացրել է համեմատաբար թռուցիկ ձևով, որից մենք շատ բան ենք կորցնում: Եվ ընդհանրապես, որ Զանգեզուրումկռիվների հարցը երբևէ չի մանրամասնվել, ցույց է տալիս նաև Դաշնակցության պատմագիր Միք. Վարանդեան այն միտքը, որ Զանգեզուրի հերոսամարտի նյութը մի ամբողջ հատոր է, որից ինքը միայն մեկ-երկու դրվագ է ներկայացնում /Միք. Վարանդեան ,,Հ.Յ. դաշնակցութեան պատմութիւն, Երևան 1992թ. էջ 342/: Ժամանակները հավանաբար պահանջում էին լռել...
Քեռու Սիսիանում մղած հերոսականկռիվներ մասին մանրանասներ մենք իմանում ենք Դրոյի ,,Յուշերից,,՝ տպագրված 1934, 1935թթ. ,,Վեմ,, ամսագրում՝ արտատպված 1991թ. Արթուր Անդրանիկյանի հրատարակությամբ խմբագրված ,,Դրո,, ժողովածուի մեջ: Ազնիվ, խիզած, փորձված, ահա այն ամենափոքրը, որ կարելի է ասել Քեռու մասին: 100 տարի է անցել այդ օրերից, բայց մարդու նրա կերպարը հիշողությամբ սերնդեսերունդ է անցել, հասել մեզ: Քեռու տեղավորվելը Բռնակոթում, որը Սիսիանի ամենախոշոր, նաև ամենաուժեղ ու հանդուգն տղամարդիկ ունեցող գյուղն էր, ուներ մի քանի պատճառ: Այս գյուղում էին ապրում Սաֆրազբեկյան և Մելիք-Թանգյան տոհմերը1 , որոնք տեղացիներից խմբեր ձևավորելու , դրանք զինելու, զենք գնելու գործում կանգնած էին Քեռու կողքին: Բռնակոթն ուներ ցարական զորքում կռված գրեթե 50 զինվոր: Եվ որ շատ կարևոր էր Բռնակոթից հեշտությամբ կարելի կլիներ վերահսկել Թազագյուղ/Թասիկ/ և Սիսիան գյուղերի միջև գտնվող թաթարաբնակ այն բնակավայրերը2, ուր արդեն բավականին ժամանակ թաթարները կենտրոնացնում էին իրենց ուժերը և նպատակ ունեին կոտորել շրջակայքի հայաբնակ այդ գյուղերը և սահման ունենալ Նախիջևանի հետ: Ելնելով գործի շահերից, Քեռին իրեն օգնական վերցրեց նաև բռնակոթցի Համբարձում Բալյանին, որի տոհմը հայտնի էր իր կռվողներով, իսկ ինքը նաև իր նվիրնածությամբ, մարդկանց ճանաչելու հմտությամբ, քաջածանոթ էր տեղանքին: Տեղացիների օգնությամբ ստեղծվում են հեծյալ և հետիոտն խմբեր, դրանց վարժեցումները դրվում ե Դրոյի վրա: Բռնակոթցիները սիրեցին Քեռուն՝ նրա ուղղամիտ և պահանջկոտ բնավորության, իրենց հանդեպ ունեցած հավատի ու վստահության համար: Նրանցին սակայն ոչ ոք չգիտեր, որ Քեռին իր երկրում հայտնի թամբագործ էր, և կռիվ գնացողներն իրենց նժույգներին ձուլված թամբերը նրանից էին վերցնում: Նրանք ապշել էին, տեսնելով հայտնի խմբապետին հագուստ, սպիտակեղեն, ձիերի թամբերի փորքաշներ, թաղիքներ կարելիս: Բայց իր նպատակն այլ էր. դրամ խնայելը, որը պետք է օգտագործվեր զենք գնելու համար, ինչը չափազանց թանկ էր: Գյուղում մինչև հիմա պատմում են, որ Դրոյի հետ Բռնակոթ մտած ֆիդայիներն այնքան էլ ,, սիրով,, չէին նայում գյուղի տղաներին՝ ասելով՝ ,,...իրենց օլուխ-չոջուխի կշտին՝ էտոնք ինչ պիտի կռւին,,: /Դրո: Կենսագրություն: Հուշեր: Վկայություններ: Էջ 211, Երևան, 1991/: Սակայն Թազագյուղի կռիվն այդ կարծիքը շուռ տվեց հակառակ ուղղությամբ:
Թազագյուղի մոտ կատարվող կուտակումները, և այդ օրերին թուրք սեիդի հանկարծակի անհետացումը մեծացրեց լարվածությունը և ստիպեց, որ Քեռին այնտեղ տաս հոգանոց ջոկատ ուղարկի՝ Դրոյի հրամանատարությամբ: Կռիվը սկսվեց առավոտյան, այն պահին, երբ ժողովուրդն ու զինվորները՝ ինչպես այդ ժամանակ ընդունված էր՝ զինված, եկեղեցում աղոթում, մոմ էին վառում և սպասում, որ Դրոնուր-որ է ճառ պիտի ասի... Լուսաբացին, հոգնած և անքուն, գյուղ էին մտել նաև գիշերապահակները, ինչից էլ օգտվելով թաթարները հարձակվեցին և գրավեցին գյուղի բարձունքները: Դրոյի հուշերն այս կռվի մանրամասների մասին վկայում են, որ թշնամին այն նախօրոք լավ պլանավորել ու նախապատրաստել էր, կուտակված էր զենքի մեծ պաշար, մասնակիցների թիվն անցնում էր հարյուրից և բացի այդ անընդհատ համալրում էր գալիս, որոնց մեջ էին հայտնի ավազակապետ-ղաչաղներ՝ իրենց կռվողներով: Հայերի վիճակը լուրջ էր: Գյուղում կռվում էր ընդամենը 25 մարդ: Օգնական ոիժեր եկան Բռնակոթից, Բնունիսից, Ախլաթյանից: Համատեղ ուժերով շղթա կազմած, կրակի տեղատարափի տակ, հայերը գրավեցին գյուղի բարձունքը: Թշնամին նահանջեց՝ տալով զգալի կորուստներ և կենտրոնացավ իր գյուղում: Երեք օր շարունակվեցին կռիվները երկու կողմերի միջև, մինչև տեղ հասան կոզակները: Հայերը սրանց կրակոցների տակ հեռացան արդեն կրակի մատնված գյուղից: Հետաքրքիր է, որ թուրքերի դիրքերում մեծաթիվ կանայք ու երեխաներ էին խմբվել՝ պատրաստվելով թալանել գրավված գյուղերը: Թազագյուղը, որ կարևոր դեր էր խաղում դեպի Մազրա, նաև Նախիջևան տանող ճանապարհին, մնաց հայերին: Այն կորցնելու դեպքում կբացվեր Սիսիանի դարպասը: Այս կռվում կորուստներ ունեցան Թազագյուղը, Ալիլուն/Սալվարդը/, Մազրան, Բռնակոթը: Կոզակների գնդակներից սպանվածների թվում էր 45-ամյա Գաբրիել Մելիք-Թանգյանը: Դրոն աջ ոտքից վիրավորվեց:
Չծանրաբեռնելու համար ընթերցողին, ես մտածված խուսափել եմ բոլոր կռիվների, փոքր ընդհարումների մանրամասներին անդրադառնալ: Այս կռվից հետո է Միք. Վարանդյանը գրել՝ ,,Քեռին հերոսացավ Սիսիանի մեջ,, բառերը, այդ կռվից հետո է Դրոն մեկնել հայրենի Իգդիր՝ ամուսնանալու: Բայց Սիսիանի կռվի ավարտով, դժբախտաբար կռիվները սիսիանցու համար չվերջացան: Ընդհարումը տեղափոխվեց մեկ այլ վայր: Դա Աղուդի և Վաղուդի գյուղերի ուղղությամբ, Սիսիանից Գորիս ձգվող ճանապարհն է, ուր դեռ 1905թ. հունիսին սպանվել էին բռնակոթցի չորս բեկերը: Այդ նույն տեղում դեկտեմբերի սկզբներին սպանվեց մի հայ սայլապան, որն ուտելիք էր հասցնում զորքին: Թուրքերը նրան խլել էին կոզակների ձեռքից՝ վերջիններիս ազատ արձակելով: Սա եզակի դեպք չէր այս ամիսների համար: Սիսիան - Գորիս ճանապարհը դարձավ խիստ վտանգավոր, ժողովուրդը ստիպված էր այլ ճանապարհ ընտրել:: Այն անցնում էր խոր ձորով ու կիրճով և այնքան դժվարամատչելի էր, որ ամեն պահ կարելի էր գլորվել և ջարդուխուրդ լինել: Իր հողում հանգիստ ապրելու իրավունքից զրկված, վիրավորված ժողովուրդը որոշեց դիմել ծայրահեղ հանդուգն քայլի՝ զենք վերցնել և մաքրել այդ գյուղերը թարարներից: Սա այն պահն է, որի մասին Մ. Վարանդյանը իր ,,Հ.Յ. Դաշնակցութեան պատմութիւն,, գրքում գրել է, թե սկսում է գործել տխուր, բայց անխուսափելի,,ակն ընդ ական,, կարգախոսը /էջ 342/: Հարձակումը պլանավորվեց:Առաջին հարվածը պետք է ստանար Աղուդին: Դարեր ի վեր սա եղել է Սյունյացաշխարհի հզոր ու շքեղ բնակավայրերից մեկը, ունեցել է մեծաթիվ ազհաբնակչություն, պալատական ու վանական խոշոր համալիր: 1631թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ Օրբելյան վերջին իշխանըիր ժողովրդով անցավ Վրաստան, լքված այս վայրերում հաստատվեցին մուսուլման խաշնարած ցեղեր՝ դարեր ի վեր պատիժ դառնալով տեղացիների գլխին: Հայերի հարձակվող խումբե բաժանված էր երկու մասի՝ մեկը մնաց հսկելու գյուղի բարձունքները ու գյուղ բերող ճանապարհը, մյուսը մտավ գյուղ: Թուրքերի մի մասը մտավ Վաղուդի, մյուսը թաքնվեց տներում: Աղուդիի թուրքերին շուտով օգնության հասան Շաքի և Դարբաս գյուղերից, սկսվեց համառ և երկարատև կռիվ: Բարձունքուն գտնվեղ հայերը կտրվեցին գյուղ մտածներից, իսկ գյուղում գտնվողները բարբարոսաբար սպանվեցին: Նրանց մեջ էր ծնունդով Գանձակեցի, 27-ամյա Ստեփան Ստեփանյանը /Հարություն Պետրոսյան-1878-1905/, որը Քեռու Սիսիանից գնալուց հետո ղեկավարում էր հայերի պայքարը: Գանձակի և Շուշիի կռիվներին մասնակցած հպարտ երիտասարդին բռնակոթցիները ,,Իշխան,, էին կոչում, վստահում էին և սիրում: Այս անգամ ևս Մելիք-Թանգյան տոհմը կորուստ տվեց, սպանվեց Թանգի բեկը: Հայերն ունեցան 25, թուրքերը՝ 60 սպանսած: Զոհվածներին թաղել են Բռնակոթի եկեղեցու բակում՝ նրանց շիրիմներին քաշելով համեստ տապանաքարեր: Տեսարանն այնքան էր դաժան, որ կանանց չէր թույլատրվել դրան մասնակցել: Տարիներ անց, վախենալով հետապնդումներից, եկեղեցու բակից գերեզմանաքարերի մի մասը տարվել է գյուղի տարբեր գերեզմաններ, իսկ հերոսացած այդ մարդկանց մասին պարզապես լռել:
Ավելի դաժան օր Բռնակոթի պատմության մեջ չէր եղել: Պայքարի և հաղթության համար խորհրդանիշ համարվող այդ գյուղի կորուստները մի տոսակ ոգևորեցին թուրքերին: Այս ու այնտեղ հայեր էին անհետանում, գողություններ էին արվում: 1906թ. նոր տարվա նախաշեմին, մեծ ընդհարում սկսվեց Դարբասում: Սա ևս հին հայկականբնակավայր է, ունեցել է յոթ եկեղեցի, շուրջ 1000 բնակիչ, աշքի էր ընկնում մեղմ կլիմայով, հարուստ բնությամբ: Հավանաբար դեռ 15-րդ դարի կեսերից, գյուղիբնակչության մի մասը կրոնափոխ էր եղել՝ իր ֆիզիկական գոյությունն ու ունեցվածքը պահպանելու նպատակով: Դարեր շարունակ կողք կողքի ապրելը հայ-թուրք հարաբերություններում որոշ սուր կողմեր մեղմել, հարթեցրել էր, բայց դա երևի միայն արտաքուստ: Դեպքերի սրումից ահաբեկված հայերը սկսեցին զենքի ճար անել, փակել դռները, աշալրջորեն հսկել նախիրը, որն էլ իր հերթին կասկածներ և հուզումներ առաջացրեց թուրքերի մեջ: Բռնակոթցիների սպանությունը ստիպեց հայերին հաշտության եզրեր որոնել և նրանք գյուղի քահանա Տեր- Մկրտչի և հինգ տարեց մարդկանց հետ թուրքերին հրավիրեցին ժողովի: Ժողովն անցկացվեց թուրքերից մեկի տանը, ուր սրանց մեծ մասը ներկայացել էր զինված, գրգռված, արյունոտված աշքերով: Հայերն առաջարկեցին գյուղի հանգիստը պահելու համար Դարբասի թուրքերի տեղափոխել հարևան Շամբ գյուղը, իսկ Շամբի հայերին բերել Դարբաս: Թուրքերը հակաճառեցի ասելով, թե իրենք չեն կարող այլևս վերահսկել ջահելներին, որ վիճակը լոիրջ է և այլն: Այդ պահին գյուղում կրակոց լսվեց, և գազազած թուրքերը սկսեցին հաշվեհարդարը: Հայ քահանան սպանվեց, մյուսները փախան: Դրսում ևս հայեր սպանվեցին: Ընդհարումը շարունակվեց երեք օր, գյուղը երկու անգամ մատնվեց հրդեհի՝ և՛ թուրքերի, և՛ հայերի կողմից սպանվածների թիվն անցավ 270-ից: Արյունահեղ այս ընդհարումն անգամ լուրջ քննության չէր արժանացել ցարական տեղական վարչակազմի կողմից: Ոստիկանությունը բավարարվել էր միայն արձանագրություն կազմելով: ,,Այդ... օրից Դարբասը ներկայացնում է ավերակների մի կույտ, ուր տիրում է գերեզմանային մի ահավոր լռություն,,- գրում է Ա.Դոն իր ,,Հայ-թուրքական ընդհարումները Զանգեզուրում /1905-1906թթ/ ,, գրքոմ /էջ 45/: Ավաղ ո՛չ մարդկային կորուստները, ո՛չ հոգեկան ծանր ապրումները, որ նյութական անպատմելի չափերի հասնող կորուստները խաղաղություն չբերեցին Սիսիանին: Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, մեծ կոտորած ծրագրվեց Անգեղակոթում, այն ժամին, երբ ժողովուրդը պատարագի էր եկեղեցում: 1000-ից ավելի թուրքեր, հավաքված Աղուդի, Վաղուդի, Ուռուտ, և հատկապես Շաքի գյուղից, շաքեցի Շահսուվար բեկի և մոլլայի առաջնորդությամբ, զուռնա-դհոլով, զինված հարձակում սկսեցինԱնգեղակոթի վրա: Հարձակումը հետ մղվեց. ինչպես Ա-Դոն է գրել, Սիսիանի սիրելի Քեռու ղեկավարությամբ: Թուրքերը, որ մեծ կռիվ ու հաղթանակ էին ակնկալում՝ հետ փախան զգալի կորուստներ տալով: Նրանք ութ դիակ թողեցին գյուղում, մեծ թվով վիրավորներ տարան իրենց հետ: Հայերի կողմն ունեցավ չորս սպանված:Իր դաժանությամբ աշքի ընկավ կռիվը Ղալաջուղի համար: Բոլորովին վերջերս Ս. Պետերբուրգից Սիսիան էր եկել նշանավոր գեղանկարիչ Զախար Խաչատրյանը, որի հետ բավականին երկար զրուցեցինք Ղալաջուղի կռիվների շուրջ: 90 տարի բոլորած նկարչի հիշողություը շատ բան էր պահում իր ծալքերում:Նրա հայրական տոհմը գաղթել էր Սալմաստից, հաստատվել Ղալաջուղում: Այնտեղ 1890թթ. ծնվել է նրա հայրը, որի զրույցներն այդ դեպքերի մասին անսպառ էին; Ղալաջուղը մի տեսակ կտրված էր շրջակա գյուղերից և ավելի մոտ էր այն վայրին, ուր քոչվորները օբաներ էին խփում: Սրանք մշտական կորուստներ ու զրկանքներ էին պատճառում աղքատ, մի կերպ իրեն պահող գյուղին: Սակայն 1906թ. հունիսին տեղի ունեցած կռիվը ճակատագրական եղավ նրա համար: Քոչվորներն իջան յայլաղից և գողացան ղալաջուղցիների ոչխարներից: Հայերը բռնեցին գողերից մեկին և ընկան կրակը: Քոչվորների անհաշիվ բազմությունն իջավ ու նստեց գյուղի չորս բոլորը: Զալաջուղի նպաստավոր դիրքը թույլ տվեց, որ հայերը հաջողությամբ հետ մղեն հարձակումը: Բայց վախը ստիպեց գյուղացիներին պատրաստվել լքելու այն: Սակայն գյուղից դեռ դուրս չեկած՝ քոչը պատեց նրանց ճանապարհը: Ժողովուրդը ստիպված հետ դարձավ: Այս անգամ քոչվոր
|